|
Նարեկա վանքը գտնվում է Վանա ծովի հարավային ափի մոտ՝ “լեռնահոլով ու կարծրուխարիսխ” (Նարեկացու բառերն են): Ռշտունյաց աշխարհի համանուն գյուղում: Վանքը շինված է սպիտակ սրբատուշ քարերով՝ մի բլրակի գագաթին: Գյուղից փոքր-ինչ հյուսիս՝ անմիջապես ծովափին, ավանդաբար ցույց է տրվում Նարեկացու աղոթատեղին՝ մի բարձր քարաժայռ:
|
||||||||
Վասպուրականը, ըստ ավանդության, կարծեցյալ դրախտի մի մասն է: Այս գավառի Նարեկ գյուղում ծնվել է Գրիգոր Նարեկացին: Գրիգոր նշանակում է արթուն: Ըստ նկարագրությունների՝ դիրքով դա մի սքանչելի բանաստեղծական վայր է: Աղոթատեղիի առաջ անմիջապես բացվում է ծովը՝ իր ամբողջ գեղեցկությամբ, քիչ հեռու երևում են Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռնաշարքերը:
Հայրը եղել է իր ժամանակի կրթված ու գիտնական անձնավորություն, որի մասին ասել են “այր համեստ և գիտնավոր”: Նա նաև հրաշալի ուսուցիչ էր և մեծ դեր է կատարել Նարեկացու կրթության և դաստիարակության գործում: Նարեկացու մյուս և ամենանշանավոր ուսուցիչը եղել նարեկա վանքի վանահայր Անանիա Նարեկացին՝ Գրիգորի մորական պապի եղբայրը: Նա մեծ գիտելիքների տեր էր, սրբազան մի մարդ՝ “վարքով սուրբ և պարկեշտ”: Նարեկացին երախտագիտությամբ է արտահայտվել իր մեծահամբավ ուսուցչի մասին: Ուսումնառության տարիները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում: Նարեկա վանքի դպրոցում դասավանդում էին քերականություն, մաթեմատիկա, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն, հռետորություն, աստվածաբանություն: Վանքում Նարեկացին ձեռնադրվել քահանա, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ և հռչակվել, դարձել ժամանակի և մեծ հմայքի տեր բանաստեղծ: Նա՝ իբրև մարդ, բանաստեղծ և գիտնական, հանճարեղ անհատականություն է: Նա գիտակցում էր, որ մարդու գիտելիքները միշտ սահմանափակ են, իսկ չիմացածը՝ անսահմանափակ: “Մատյան ողբերգության” մեջ նա գրել է. “Միշտ ուսանիմ և երբեք ի ճշմարտություն գիտության ոչ հուսանիմ”: “Նարեկացին Աստված տեսած է ... Այո՛, Աստված երևևացած է անոր: Այրի մը մեջ, մենավորիկ աղոթած ատենը...” Գրիգոր Նարեկացին մահացել է 1003 թվականին և դարձել հավերժի ճամփորդ: Բայց նա դարձել էր կենդանի լեգենդ, սրբացված անձ: Մեծ բանաստեղծը համարվում էր հրաշագործ: Պատմում են, որ լսելով Նարեկացու հրաշագործությունների մասին, նրա մոտ են գալիս երեք վարդապետ: Օրը ուրբաթ էր, պաս: Հյուրասիրելու համար սեղանին են դնում երեք աղավնի: Վարդապետները ժպտում են և հրաժարվում: “Այդ դեպքում կենդանացրեք, թող թռչեն գնան”, -ասում է Նարեկացին: Նրանք, որ եկել էին բանաստեղծին դատարան տանելու՝ թոնդրակյուն շարժմանը հարելու կապակցությամբ, ոչ միայն չեն կարողանում, այլև խիստ զարմանում են: Նարեկացին խաչակնքում է, և աղավնիները կենդանանում են ու թռչում: Սա, իհարկե, առասպել է, բայց ցույց է տալիս, թե որքան էր նրան սրբացրել ժողովուրդը:
|