Բաբելացվոց
գետերու մոտ
Մենք հարենյաց
կողբայինք
սուգ,
Եւ Սիովնը
միտ բերելով,
Կըթափեինք
դառն արցունք:
Պանդուխտ երկրի
ուռիներեն
Մեր քնարները`
լուռ ու մունջ
Մենք կախեցինք,
եւ զեփյուռեն
Հնչեն լարերն
դառն մրմունջ:
Մեր գերիչքը
կարեկցաբար
Ասում էին
ստիպելով.
Մեզ Սիովնի'
երգեք երգեր,
Մի' վրդովեք
մեզ ձեր լալով:
Տիրոջ երգն
ինչպե±ս երգենք
Օտար երկրի
կամարի տակ,
Օտար երկրում
ինչպե±ս պատմենք
Մենք Սիովնի
սուրբ հիշատակ:
Երուսաղե'մ,
Երուսաղե'մ,
Եհովայի ով
սուրբ տաճար,
Իմ աջ ձեռքս
թող չորանա',
Երբ մոռանամ
քո սերն անճառ:
Երբ չհիշեմ
քեզ մի րոպե,
Թող իմ լեզուս
փակչի քիմքիս,
Եւ հավիտյան
թող մունջ
մնամ,
Երբ քեզ համար
չտամ հոգիս:
Երբ, տե'ր, Սալիմե
կխնդրես վրեժ,
Հիշե Եդովմի
անգութ զավակներ,
Որք ասում
էին` “փլուցե'ք
դորան,
Փլուցեք դորա
հիմն ու հատակներ”:
Ով Բաբելոնի
դստրիկ թշվառ,
Քանի դառնությանց
մեզ եղար պատճառ:
Երանի նրան,
որ պատիժ արդար`
Քո չարիքներին
փոխարեն կտար:
Երանի նրան,
որ քո զավակներ
Յուր վրեժխնդիր
ձեռքովն անխնա`
Կառներ մոր
գրկեն, լալով,
ճչալով,
Կառներ, կզարկեր
քարերու վերա: