Ա
Թվին հազար ութ հարուր
Օխտանասուն ու մեկին,
Հայուց քրոնիկոնի
Ղվինոբիս թըվի հընգին:
Ես՝ Ղաղո Իվանիչս —
Դեդեյուլ ու մամեյուլ`
Օջախի վուրթի, քաղկցի,
Օխտը պուրտից պատվավուր:
Ուշքս ու միտքս գլխումս,
Լավ ուղուփով, խելացի,
Իմ մեղավուր ձեռքովս, —
էս անդերձը գըրեցի:
Իմ խոստովնահեր տեր — տերը`
Տեր — Ճիպինն ու Բաստամը,
Սամիլն ու Սիմոնը —
Չուրսնեվետ ին մոծամա:
Ճակտիս գիրը թամամ է,
Ես էլ շատ չիմ ապրի,
Երեք քսան տասիրեք
Անց իմ կացրի էս տարի:
Ես շատ ումբըր քաշեցի,
Շեն մնա աստծու տունը,
Քեփ ու սափա արեցի,
Դարդ չըմնաց իմ սրտումը:
Փուղ ու փարա դադեցի,
Տուն ու տիղի տեր դառա,
Փողոցումը դուքաննիր
Ու մե քարվասլա առա:
Աշխրքիս ամեն փառքիրը
Վայիլեցի, լիացա,
Մագրամ փուղիցը մենակ
Ջըլիս ես չըկշտացա...
Կախեթու գինին էնքան,
Վունց որ իմ դեդի կաթը,
Ես շատ անուշ արեցի,
Առա նրա լազաթը:
Դոշ, զուրգիել, խիզիլալեն
Միշտ դրած էր իմ սուփրում,
Առանց թերխաշ ցոցխալի
Ճաշ չիմ կերի իմ օրում:
Օրթաճալի բաղերում
Քեփ իմ արի համաշա,
Իմ զուռնայի ձենեմեն
Ո՞վ չէր գալի թամաշա:
Բայց ծերության հասակում
Դարդս էլավ անդարման.
էլի աղքատ, առանց փուղ,
Ես գնում իմ գերեզման...
Բ
Իմ քաղկըցի ախպրտիք,
Մեռնի՛մ ձիր ազնիվ հոգուն,
Ձիզ ես օրթում եմ տալի՝
Զրկինինց եկեղեցուն.
Ջիզ ես օրթում եմ տալի
Սուրբ Մոդնի, սուրբ Թելեթին,
Սուրբ Ջիգրաշնին զորավուր,
Մեկել սուրբ Շահնաբաթին. —
Վուր դուք էս օրես էդնեն
Էս իմ անդերձը կարթաք,
Ու իմ գըջլտած հոքուն
Օղորմին էլ հիտը տաք:
Իմ Կինքիս պատմութինը
Ձիզ թո՛ղ ըլի օրինակ,
Ինձմեն դուք խիլք սովրեցեք,
Վուր չըմնաք խիղճ, դարդակ:
Երբ արևի դուք ծեքին
Աստըծուն աղոթքնիր կոնիք,
Ան ձիր դուշմընի գլխին՝
Ուշունց, անիծք կու թափիք:
Պարտական ըլիք, թե չասիք
Էս անիծքնիրն էսթավուր՝
“Սուրփ Բեթխային, Թածմինդա ,
Ծիրանավուր զորավուր,
Ըշկոլեքը, վարժատնիր,
Արեք քարքանդ, բրիշակ,
Վուր միր վուրթիքը խիլքեմեն
Չըլին, ու չդառնան էշակ”:
Ա՜խ, ինչ ասիմ, ախպըրտիք,
Ըշկոլեք մոգոնողին,
Վուրթիքս ուսման տվի,
(Ափսո՜ւս մսխած իմ փուղին...)
Բայց դուս էկան շարլատան,
Իմ տունն արին վիրան,
Շայի — բիստիս մսխեցին,
Ջան ու ջիգարս կերան...
Գ
Էդ ուսում ասած բանը՝
Դրուստ անիծք է, դիախ,
Ով վուրթուն ուսում կուտա,
Մա տուտուց է ու սարսաղ:
Ձիր տղերքը թող սովրին
Վրացեվար գրիլ, կարթալ,
Էլ չէ նրանց հարկավուր
Ուրիշ բանով ուսում տալ:
Աղջկերանցը խո պետքը չէ՛,
Վուր էստունք էլ սովրըին,
Ու սիրեկաին գիր գրին,
Ջըհել տղերք հուրս անին:
Ձիր քուլփաթի հիտ խոսիք
Ամեն վուխտ վրացեվար,
Հայուց լիզուն պէտքը չէ,
Անճոռնի է ու խավար:
Թե հայեվար դուք խոսիք,
Ան սովրեցընիք ձիր տղերքին,
Աստված վկա, էն կինքում
Էլ չի պրծնի ձիր հոքին:
Ձիզ կըպրի կարասումը
Կերե վառած թեժ կըրակ,
Չուն ձիր վուրթիքը կուլին
Կռո ու զոկ, շանճըրագ:
Հայեվար դուք մեկ — մեկուն
Չըլի վուր բարևներ տաք,
Ան ձիր մեռըլի հոգուն
Էդ լիզվով աղոթք կարթաք:
Չուն հայեվար աղոթքը
Աստծուն իսկի չի լսի,
Աստուծ ինքը վրացեվար
Միշտ կոսե ու կու խոսի:
Ձիր կնանիքը, տղամարդիք
Թե մեռըլին կոնին սուք,
Վրացեվար վուխբ ասին,
Վուր ընդունվի արտըսուք:
Թե վուր Թելեթ, Խութեբա
Ձիր քուլփաթով ուխտ գնաք,
Վրացեվար սըրփերուն
Ձիր աղոթքնիրը կարթաք:
Վուր ձիր լեզուն հասկանան,
Ու կատարին ձիր մուրազ,
Հայուց լեզվի աղոթքով
Սըրփերուն կոնիք տնազ:
Դ
Ձիր տներումը հայերից
Դուք չըպահիք քոծ ու բիջ,
Թե վուր պահիք, ձիր գլխին
Կուլի աստծու մինձ պատիժ:
Չունքի ձիր պստիկները
Կուլի վուր նրանցմեն սովրին
Հայուց լեզվի խոսիլը,
Կռո դառնան ու գըժվին:
Միշտ վրացի, իմերել,
Թուշ ու խեվսուր, օսերուն,
Պահեցեք ձիր տներում,
Վուր լավ կռթին ձիր վուրթուն:
Ձիր դուքներու դավթարը
Չըլի վուր գրիք հայեվար,
Վրացեվար գըրեցեք,
Լավ շնուքով, մարթավար:
Թե հայեվար դուք գրիք,
Կուլի տուտուց մի հէքիաթ,
Ու աստուծ ձիր առուտըրին
Չի տա խեր ու բարաքաթ:
Ձիզ գեթաղվա, մի բան էլ
Միտս Էբի սուրբ Թելեթ,
Թե ուզում իք փուղ դադիլ
Պիտի ծախիք ղալբ բիլեթ:
Շանփուրի տղեն, Բուրնութին
Հազարներով դադեցին,
Զագրանիցեմեն բերին
Շինովի ասիգնացին:
Չուն հալալ աշխատանքով
Ո՞վ դադի միլիոննիր,
Հառամ փուղն էր, վուր շինից
Փաբրիկեք ու մինձ տընիր:
Ուխտ դրեցեք՝ ձիր կինքում
Տասն անգամ կուտը նընկնիլ,
Ու հարյուր հազարներով
Ամեն գամին կրլանիլ:
Էն վուխտը դուք կու թողնիք
Ձիր տղերանցը, անգուման՝
Միլիոններով մանեթնիր
Ու հարուր հազար թուման:
Էստունցմեն մի ամանչիք,
Էս է հիմի ադաթը.
Հառամ փուղր հալալ է,
Վունց վուր ձիր դեդի կաթը:
Նետավի, ինձի աստված
Ծիրութինս դարձըներ,
Ան իմ դեդեն՝ Կեկելոն
Ինձ նուրից վուրթի ծներ,
Սեկել կուտր ննգեի,
Մեկել փոդրաթ բռնեի,
Ու նրա էդնեն ուրախ,
Հանգիստ սրտով մեռնեի...
Ե
Բայց հիմի ջեր աշխըրքից
Չէ կշտացի իմ աչքը,
Երբ վուր ես փիքր իմ անում`
Էն կինքումը բան չըկա,..
Ասում ին, բաղ ու բաղչա
Ունի աստըծու դրախտը,
Թե ինձ էնտեղ կու տանին,
Ինչ լավ կուլի էն վուխտը:
Ախ, միր օրթաճալի պես
Վո՞ւնց կուլի էն բաղն ու բախչեն.
Ո՞վ տըվի էնտեղ քեփ:
Զուռնա, դափն ու քամանչեն:
Ասում ին, արթարներուն
Գինի կու տան անպատճառ,
Բայց էն գինին վո՞ւնց կուլի
Կախեթու քաղցըր մաճառ:
Ասում ին, էն կինքումը
Մարդիկ վուչինչ չին ուտում,
Աստըծու փառքով կշտացած
Մարդն ուրախ է իր սրտում:
Դե՛, արի դու դիմացիր,
Ի՞նչ պիտ ըլի քու հալը,
Երփ սուփրումը չունենաս
Գինի, զուրգել, խիզլալա:
Ասում ին, էն կինքումը
Մարդիք տընիր չին շինում,
Վուշ մշակնիր ին բանում
Միրզոևի մաշինում:
Թէ վուր ղուրթ ըլի էստունք,
Վայի մե, էլ չի ըլի փոդրաթ,
Ինչո՞վ պիտի փուղ դադիս,
Տուն, տիղ պահիս ու քուլփաթ:
Ձիզ գեթաղվա, քաղկըցիք,
Էդ խոսքիրը միտը բերեք,
Քանի սաղ իք քեփ արեք,
Փուղ դադեք, անուն հանեք:
Արքայութենում, ախպըրտիք,
Էնտեղ վունչինչ ձիզ չին տալ —
Վուչ Ստանիսլավ, վուչ Աննա,
Վուչ օսկեմեն մինձ մենդալ:
Արքայութենում, ախպըրտիք,
Փոդրաթ չըկա, փուղ չըկա,
Ինչո՞վ պիտի լիանա
Փուղի կարոտ միր աչքը:
Հրիշաըկնիրը էնտեղ
[Աղքատ, տկլուր] ին դիփուն,
Ումի՞ց պիտի փուղ գջլինք,
Վայ միր օրին, միր հոքուն...