Րաֆֆի
(Հակոբ Մելիք-Հակոբյան
1832-1888) հայ նշանավոր
վիպասան:
Ծնվել է Պարսկաստանում,
հարուստ վաճառականի
ընտանիքում,
որոշ ժամանակ
սովորել է
վրացական գիմնազիայում,
ճանապարհորդել
է Պարսկաստանում,
Ռուսաստանում
և Թուրքիայում:
1860 թվականին
տպագրել է
իր առաջին
բանաստեղծությունը
և շարունակել
է գրել՝ ապրելով
աղքատության
մեջ:Աշխատել
է որպես ուսուցիչ
և գործակատար
խանութում,
այնուհետև
ստանալով մեծ
ճանաչում որպես
վիպասան, սկսել
է ապրել ստեղծագործություններից
ստացած գումարով:
Մահացել է
Թիֆլիսում:
Բանաստեղծությունները
քիչ տեղ են
գրավում Րաֆֆու
ստեղծագործություններում:
Շատ ավելի
կարևոր են
նրա ազգագրական
արձակ գործերը՝
“Հարեմ”, “Սալբի”,
“Բիբի Շարաբանի”,
“Խաչագողի
Հիշատակարանը”,
“Նամակ Պարսկաստանից”,
որոնք հիմնականում
նկարագրում
են պարսկական
կյանքը:
Րաֆֆու
որոշ ստեղծագործություններում
արտացոված
են կյանքի
մութ կողմերը:
“Ոսկի աքաղաղում”
նկարագրվ ած
են վաճառականության
բացասական
կողմերը, “Խենթ”
վեպի մեջ քննադատվում
են հնացած
սովորությունները,
մարդկանց
սնահավատությունը
և այլն:
Սակայն
Րաֆֆուն մեծ
հռչակ բերեցին
նրա ծրագրային
վեպերն ու
վիպակները(
“Ջալալեդդին”,
“Սամվել”, “Դավիթ
Բեկ”, “Կայծեր”
), որտեղ նկարագրված
են հայերի
դժվար կյանքն
ու պայքարը
իրենց ազարության
համար :
Հայրենասիրական
երանգները
սկսեցին բացահայտ
արտահայտվել
1877 թվից, երբ ռուս-թուրքական
պատերազմը
հայ առաջադեմ
գործիչների
մոտ թուրքահայության
ազատագրության
հույսեր ծնեց:
Պատկանյանի
նման, Րաֆֆին
ևս նկարագրում
է քրդերի և
թուրքերի վայրենությունը,
գյուղերի և
քաղաքների
ավերումը,
աղջիկների
առևանգումը
հարեմների
համար, կաշառակերությունը,
քրիստոնեության
հանդեպ ծաղրը:
Նա նկարագրում
է իր հայրենակիցներին,
որոնք կորցրել
են պայքարելու
ցանկությունը
և այն հայերին,
որոնք աշխատում
են թուրքերի
համար:
Նկարագրում
է նաև երիտասրադ
սերնդի քաջ,
անկախ մարդկանց,
որոնք, գործելով
որոշակի ծրագրերով,
պատրաստ են
աշխատել և
պայքարել հանուն
ազատության:
Նրանց շուրթերով
հեղինակը արտահայտում
է իր մտքերը,
դիմում իր
հայրենակիցներին
միասնության
քարոզով: “Սամվել”
և “Դավիթ Բեկ”
պատմական վեպեը
հիմնված են
իրական փաստերի
վրա, բայց նկարագրելով
հայրենիքի
անցյալը, Րաֆֆին
ի նկատի ունի
նրա ներկա
դրությունը,
փնտրում է
ազգային պատմության
մեջ դասեր`
Թուրքիայի
19-րդ դարի վերջի
հայերի համար:
Տրամադրեց՝ Մարիամ Պետրոսյանը: