Բանաստեղծ Սարմենը (իսկական անունը` Արմենակ Սարգսյան է) ծնվել է 1901 թվականին, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում:
1915 թ. Սարմենը զրկվում է ծնողներից, որոնք ազգային արհավիրքի` մեծ եղերնի զոհեր են դառնում:
Պատանի Սարմենը պապի հետ մեծ դժվարություններով գաղթում է Անդրկովկաս, լինում է Գանձակի, Ծաղկաձորի, Լենինականի և Երևանի մանկատներում:
1924 թ. Սարմենն ավարտում է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և զբաղվում ուսուցչությամբ: 1926 թվականին ընդունվում է Երևնաի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը և այն ավարտում է 1932 թ.: Այնուհետև նա աշխատում է ՀՍՍՀ ժողկոմսովետին կից ռադիոկոմիտեում և այլուր:
Սարմենը գրել սկսել է վաղ հասակից: 1925 թվականին Լենինականում լույս է տեսնում նրա առաջին գրքույկը` <<Դաշտերը ժպտում են>> , տասը տարի հետո` բանաստեղծությունների <<Սրտի ձայնով>>, <<Հատընտիր>>, <<Գագաթային կարոտը>>, <<Հայրենի տուն>>, <<Կարոտի կրակներ>>, <<Հայոց սիրտ>> Ժողովածուները: 1967 թ. <<Հայաստան>> հրատարակչությունը լույս ընծայեց Սարմենի ընտիր երկերի երկհատորյակը:
Սարմենի տեքստերով գրված շատերին հայտնի երգերը հաճելիորեն հնչում են ռադիոբարձրախոսներից, հեռուստատեսությամբ, համերգային բեմահարթակներից:
Նախկին Սովետական կառավարությունը բարձր գնահատելով Սարմենի ծառայությունները մեր գրականությանը, նրան պարգևել է <<Կարմիր աստղ>>, <<Պատվո նշան>> շքանշաններով:
1967 թվականին Հայաստանի գերագույն սովետը Սարմենին արժանացրեց ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: