Ելնեմ, գնամ հեռո՜ւ, հեռո՜ւ, Հեռվի'ց նայեմ ու կարոտեմ, Հեռու հեռվում ինքս նորի'ց Քեզ արարեմ ու կարոտեմ: Շեն ու շքեղ աշխարհներում Դեմս ելնես՝ խեղճ ու մաքուր, Ետ գամ խոնարհ ու ծունկի՜ գամ Ժայռերիդ դեմ ու կարոտեմ: 1985թ.