Գաղափարները թե գորշ ծուխ ունեն, Թե մաքուր այրում, Թե սրբեր ունեն, թե անառակներ՝ Որպես հավելում. Գաղափարների համար ընկնո'ւմ են Թևավորները, Բերքը հաղթության գետնամածներն են Հաճախ վայելում: 1984թ.