Ժայռի նմա՜ն
է այս հին բարբառը,
Ժայռի պես
կո'շտ է, չըհըղկվա'ծ.
ՈՒ ժայռի պես
էլ կարծր է,
համառ է,
Չի՜ պոկի նրան
ոչ մի հարված.
Շուրթերի վրա
այնպե'ս է բառը,
Ինչպես որ
ժա՜յռն է հողում
խրված...
1960թ.