Կապուտիկյան
Սիլվա (Սիրվարդ)
Բարունակի
(ծնվել է 20. 1. 1919-ին
Երևանում)
- հայ բանաստեղծուհի,
հասարակական
գործիչ:
1941-ին ավարտել
է ԵՊՀ բանասիրական
ֆակուլտետը:
1950-ին Մոսկվայի
Մ. Գորկու անվան
գրականության
ինստիտուտի
բարձրագույն
դասընթացները:
1970
- Հայաստանի
մշակույթի
վաստակավոր
գործիչ:
1980 - Վրաստանի
Հանրապետության
մշակույթի
վաստակավոր
աշխատող:
1994 - Հայաստանի
ԳԱԱ անդամ:
1944-ին հրատարակվել
է Սիլվա Կապուտիկյանի
առաջին գրքույկը՝
"Երկու զրույց",
այնուհետև
1945-ին "Օրերի հետ",
1947-ին "Զանգվի
ափին", 1949-ին "Այս
իմ երկիրն
է", 1951-ին "Իմ հարազատները"
(1952-ին ռուս.հրտ.
"Սրտաբաց զրույց",
ԽՍՀՄ պետական
մրցանակ) ժողովածուները:
Կապուտիկյանի
ստեղծագոտծության
մեջ միշտ կենտրոնական
տեղ է գրավել
հայրենիքի
թեման, որը
գնալով խոարցել
է "Մտորումներ
ճանապարհի
կեսին" (1961), "Յոթ
կայարաններ"
(1966), "Դեպի խորքը
լեռան" (1972) ժողովածուներում:
Այստեղ արտացոլվել
են հայ ժողովրդի
պատմական ճանապարհի
փիլիսոփայությունը,
նրա հավատը
ապագայի հանդեպ,
նրա ստեղծագործ
էությունը:
Կապուտիկյանի
ստեղծագոտծության
հիմնական թեմաներից
է սերը. նրա
քնարերգությունը
սիրո հոգեբանության
յուրօրինակ
արտահայտություններից
է հայ պոեզիայում:
Սփյուռքի
գաղթավայրերում
կատարած շրջագայությունից
հետո Կապուտիկյանը
գրել է "Քարավանները
դեռ քայլում
են" (1964), "Խճանկար
հոգու և քարտեզի
գույներից"
(1976) և այլ ուղեգրություններ:
Սիլվա
Կապուտիկյանը
հեղինակ է
նաև մանկական
բանաստեղծությունների:
Հանդես
է գալիս ժամանակի
կարևորագույն
խնդիրներն
արծարծող հրապարակախոսական
հոգվածներով:
Կապուտիկյանի
ստեղծագործությունները
թարգմանվել
են բազմաթիվ
լեզուներով:
ՈՒնի ռուսերեն
ավելի քան
20 ժողովածու:
ԽՍՀՄ պետական
(1952), Հայաստանի
պետական (1988),
Նոսիդեի անվան
միջազգային
(Հռոմ, 1989) մրցանակներ: