Կյանքին միշտ
օտար, մահից
վախեցող —
Ես շրջում
էի այս գունատ
երկրում,
Ուր չկար ցավի
երջանկության
ցող
Եվ ոչ չըմեռնող
բախտի դառը
թույն։
Նա իր կարոտով
ու իր ցանկությամբ
Վառվեց իմ
ամուլ գոյության
վերա —
Քնքուշ, հեռավոր
մի հրեղեն
ամպ՝
Ես նորան տեսա
ու բախտից
մեռա...
Նա իր բոցերով
այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս
մահու քաղցր
կյանք,
Ուր հեզ վառվում
է հավիտյան
անլաց
Անմեռ տրտմության
մի պայծառ
տանջանք,—
Մի պաղ քարացում
աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի
չըմեռնող արբանք...
1905