Ցրտահա՜ր,
հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե
ղին,
Պատեցին իմ
ուղին...
Ճաճանչները
թոշնան...
Կանաչներիս
աշնան —
Իմ խոհերը
մոլար՝
Ցրտահա՜ր,
հողմավա՜ր...
Կրակներըս
անցան,
Ցուրտ ու մեգ
է միայն.
Անուրջներըս
երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...
1906