Դալուկ
դաշտեր, մերկ
անտառ...
— Մահացողի
տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի,
սև կամար...
— Սրտակտուր
հեկեկանք։
Միգում շողաց
մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք
կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր
հույս,
Վհատ սրտի
տխուր հարց...
Անուժ ցավի
ցուրտ կապար...
Մահացողի տխուր
կյանք.
— Անմխիթա՜ր,
անսպա՜ռ
Վհատության
հեկեկանք...
1906 — 1907