Սև գիշերն
է գրկել ինձ,
մութն է պատել
իմ ուղին,
Քեզ եմ կանչում
ես նորից, իմ
հեռավո՛ր,
իմ անգին...
Ես մոլորված
մի կրակ, ես
անհաստատ մի
հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր
անհատակ — տրտմություն
ու ափսոսանք։
Օտար, երկիր,
օտար հող, թախիծով
լի երազներ,
Անրջանքներ
մեղմ մարող,
անվերադարձ
հիացքներ։
Քաղցր է մութը
քո գրկում,
լույսը սև
է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ
ես դու գգվում,
դու լուսեղեն
ես այնպե՜ս։
Դու իջնում
ես որպես հուշ,
որպես ուրիշ
կյանքի լույս,
Քո հայացքում
կա անուշ մեղմություն
ու արշալույս։
Սև գիշերն
է գրկել ինձ,
մութն է պատել
իմ ուղին,
Քեզ եմ կանչում
ես նորից, իմ
հեռավո՛ր,
իմ .անգին...
1907—1908