Ես անջատված
եմ հայրենի
հողից,
Հայր՚ենի տունըս՝
իմ սրտին օտար.
Ինձ այրում
Է միշտ մի անհագ
թախիծ,—
Հավիտյան դյութող
անհայտ ճանապարհ...
Հուզվում են,
հոսում հեղեղները
մեծ,
Մագլցում վերև
և թավալվում
ցած,
Զմրուխտե ջրեր,
ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական
տուն, հավետ
մոռացված...
Միևնույն է
ինձ Հյուսիս
թե Հարավ,—
Մի խենթ տագնապ
կա իմ հիվանդ
սրտում,
Կա իմ հոգու
մեջ մի անհագ
ծարավ.
— Հավիտյան
օտար, հայրենակա՛ն
տո՜ւն.
1908