Մի օր առհավետ
կյանքս կանիծեմ
Ու գունատ
հույսի քայլերով
տարտամ
Կըգտնեմ ուղին
հեռավոր քո
տան
Եվ թույլ ձեռներով
դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս
դու հոգնածորեն
Ու հոգնածորեն
դուռը կըբանաս
—
Սրտիս մութ
ցավը անխոս
կիմանաս,
Եվ արցունքներըդ
հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը
քո քրոջական
Սիրտըս կըլցնե
խնդության
լուսով,
Քո սուրբ, ծնկները
կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ,
և կըհեկեկամ...
25/I 1908