Ունկնդիր
եղա հողմի
խենթ երգին,
— Անամոք ցավի
սրտմաշո՜ւկ
նվագ.
Կանգնած եմ
մռայլ վիհի
եզերքին,
— Տրտում է հոգիս,
հիվանդ ու
մենակ...
Անվերջ մի
ցավ է իմ սիրտը
ճնշում,
— Ես մոռացել
եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի
լույսը չեմ
հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել
այս մառախուղին...
Ունկնդիր եղա
հողմի խենթ
երգին.
— Ես էլ եմ ուզում
հեկեկալ անհագ.
Կանգնած եմ
մռայլ վիհի
եզերքին,
— Տրտում է հոգիս,
հիվանդ ու
մենակ...
1904