Իմ խաղաղ
երեկոն է հիմա
Մեղմալույս,
և՛ տխուր, և՛
անուշ.
Քեզ երբեք
սիրտըս չի
մոռանա,
Իմ մաքո՛ւր,
առաջին իմ
անուրջ...
Տարիներ, տարիներ
կըսահեն,
Կըմեռնեն երազները
բոլոր —
Քո պատ՛կերը
անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ
ու մոլոր։
Ե՛վ տանջանք,
և՛ բեկում,
և՛ թախիծ —
Սև օրեր ես
դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող
փարոս լինի
ինձ
Սուտ կյանքի
և դառը մահու
դեմ...
[1908]