PARTS OF SPEECH

Հայերենի խոսքի մասերը տասն են` գոյական, բայ, ածական, թվական, դերանուն, մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական, ձայնարկություն:

There are 10 parts of speech in the Armenian language : noun, verb, adjective, numeral, pronoun, adverb, prefix and postfix, conjunction, interjection.

Գոյական անուն–noun

1. Գոյական անունի արտահայտած իմաստը

Գոյական անունները բնության մեջ եղած անձերի, իրերի, հասկացությունների անուններ են:

Notional meaning of nouns:

A noun denotes the names of personalities, subjects and abstract meanings existing in the nature.

2. Հասարակ և հատուկ անուններ – common noun and proper noun

Հատուկ անունները (հատուկ գոյականները) անվանում են միատեսակ առարկաներ և հասկացություններ:

.

Common nouns denote similar subjects and meanings.

Հատուկ անունները (հատուկ գոյականները) անվանում են միատեսակ առարկաներից միայն մեկը` տարբերելով մյուսներից:

Proper nouns denote unique one from the similar subjects.

Հատուկ անուններ են`

-Անձնանունները

-Տեղանունները

-Կենդանիներին տրվող անունները

-Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Proper names are:

  • Personal names
  • Geographical names
  • pet names
  • names of organisations, institutions, newspapers, literary works.

3. Անձեր և իրեր –persons and subjects

Մարդ նշանակող բոլոր գոյականները անձեր են, այդ թվում`

-հատուկ անուններ – Հռիփսիմե, Իշխան և այլն

-հասարակ անուններ – մարդ, հայր, տղա, կին, զինվոր

All nouns expres human are persons, including

  • Proper names – Ripsimeh, Ishkhan etc.
  • common noun – human, father, boy, woman, solder

Շնչավոր և անշունչ առարկաներ – одушевленные и неодушевленный предметы Animate and inanimate subjects

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

-հատուկ անուններ – Հռիփսիմե, Իշխան և այլն

-հասարակ անուններ – մարդ, հայր, տղա, կին, զինվոր

Անշունչ առարկաներ են մնացած բոլոր առարկաները:

քար, գրիչ, շուն, ոչխար, օձ

Animate subjects are nouns denoting people, including proper and common names.

- Proper nouns – Ripsimeh, Ishkhan etc.

- common noun – human, father, boy, woman, solder

All the rest nouns are inanimate subjects.

stone, pen, dog, sheep, snake.

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին:

Animate nouns denoting people are used with the questions Who? Whose? Whom? By who?

Անշունչ առարկաները կամ իր ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ի՞նչ, ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ հարցերին:

Inanimate nouns or nouns denoting subjects are used with the questions What? Which?

4. Նյութական և վերացական գոյականներ –material and abstract nouns

ա. Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝

հող, ջուր, մարդ, անտառ…

а) Material nouns are subjects and phenomenae in the nature:

ground, water, human, forest…

բ. Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝

սեր, ատելություն, վախ, ցավ…

b) Abstract nouns means abstract appearances, which are thoughts of human:

love, hate, fear, pane…

Անորոշ և որոշյալ գոյականներ –indefinite and definite nouns

1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդանրապես առարկա:

Անորոշությունը դրսևորվում է.

ա. “Մի” բառի միջոցով. մի մարդ, մի օր, մի տարի:

Մի օր սա եկավ, թե չոբան Չատին

Ոչխարը թաքուն իր հանդն է արել:

Մի հավք զարկի ես մի օր

Հովհ. Թումանյան

բ. Առանց որևէ հատուկ վերջավորության՝ դատարկ փողոց, մարդ չի երևում

Indefinite nouns shows just an object.

Indefinition is showing:

  1. by word “մի” (mi):

b) without special ending: դատարկ փողոց (datark poghots – empty street), մարդ չի երևում (mard chi yerevum – didn’t see anybody)

2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ` որոշակի առարկաներ:

Որոշյալությունը դրսևորվում է.

ա. ը կամ ն որոշիչ հոդով:

ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն` ձայնավորով վերջացողներին:

գիրքը

սեղանը

դասարանը

բայց`

կատուն

տարին

բ. ս և դ հոդերով: Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝

գիրքս – իմ գիրքը

կարծիքդ – քո կարծիքը

Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ

ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է:

Պաղպաղակը համեղ ուտելիք Է:

բ. Երբ գոյականն արդեն գործածվել է նախորդ նախադասության մեջ:

Հեռվից հանկարծ մի մարդ երևաց: Մարդը ձեռքին հրացան ուներ:

գ. Երբ իբրև լրացում ունենում է.

-Դերանունների իմ, քո, նրա, սրա, դրա սեռական հոլովաձևերը.

իմ գիրքը, քո գույնը, դրա տեսքը

-այս, այդ, այն ցուցական դերանունները.

այս քաղաքը, այն մարդը

-Բոլոր, ամբողջ, ողջ բառերը

Ողջ գյուղը կանգնեց պարսպի պես: Հովհ. Թումանյան

-Գերադրական աստիճանի ածական.

ամենագեղեցիկ աղջիկը

Definite nouns shows known concrete objects by speaker or listener.

Definition expresses:

  1. by particles ը or ն

ը addes to words that ending on constant, and ն to the word that ending on vowel.

գիրքը (this book)

սեղանը (this table)

դասարանը (this classroom)

but:

կատուն (this cat)

տարին (this year)

b) by particles ս and դ. This particles express meaning of definite particles and meanings of pronouns “my” and “yours”.

 

In which situations used definite nouns?

  • when speaker or listener knows the object:

Պաղպաղակը համեղ ուտելիք Է: (Ice-cream is tasty meal).

    1. when noun used in previous sentence:

Հեռվից հանկարծ մի մարդ երևաց: Մարդը ձեռքին հրացան ուներ:

( Suddenly one person showed up from a distance. He has a gun.)

  1. when noun has an addition:

- pronouns իմ, քո, նրա, սրա, դրա

- showing pronouns այս, այդ, այն

այս քաղաքը (that city), այն մարդը (this man)

- word like բոլոր (all), ամբողջ (whole), ողջ (all)

- ամենագեղեցիկ աղջիկը (the most beautiful girl)

 

Գոյականի թիվը – Numeral forms of noun

Գոյականն ունի երկու թիվ` եզակի և հոգնակի:

Եզակի թիվը գոյականի սովորական, ուղիղ ձևն է և արտահայտում է մեկ առարկա:

Հոգնակի թիվը արտահայտում է մեկից ավելի միատեսակ առարկաներ:

Nouns has singular and plural forms .

Singular form is permanent form of word and used to express one object.

Plural form used to show a few identical(equal) objects.

Գոյականներ միայն եզակի թվով – անհոգնական

ա. հատուկ անունները. օրինակ`

Արաքս, Շուշի, Մխիթար

բ. չափվող-կշռվող նյութեր անվանող բառերը. օրինակ`

խմոր, մածուն, օղի, մթերք

գ. վերացական գոյականները. օրինակ`

թախիծ, ուրախություն, սեր, արհամարանք

դ. –ություն, -եղեն, -ելիք ածանցներ ունեցող բառերը. օրինակ`

քաղցրավենիք, ուսանողություն

ե. զանազան խաղերի և զբաղմունքների անունները. օրինակ`

շախմատ, լող, վազք, առևտուր

զ. գիտությունների և ուսմունքների անունները. օրինակ`

ֆիզիկա, քիմիա, կապիտալիզմ, ռոմանտիզմ

Nouns that has singular form only

  • proper names

Araks, Shushi, Mkhitar

  • measure material nouns:

խմոր (pastry), մածուն (matsuon), օղի (vodka), մթերք (food)

c) abstract nouns:

թախիծ (grief), ուրախություն (joy), սեր (love), արհամարանք (contemption)

d) words with suffixes –ություն, -եղեն, -ելիք:

քաղցրավենիք (сладости), ուսանողություն (student body)

e) names of any games and occupation:

շախմատ (chess), լող (swimming), վազք (running), առևտուր (trade)

f) names of science and studies:

ֆիզիկա (physics), քիմիա (chemistry), կապիտալիզմ (capitalism), ռոմանտիզմ (romanticism)

Գոյականներ միայն հոգնակի թվով – անեզական

Առանց եզակիի հանդես են գալիս միայն մի քանի աշխարհագրական անուններ.

Ալպեր

Կարպատներ

Հիմալայներ

Անդեր

Ֆիլիպիններ

Նիդեռլանդներ

Nouns that has plular form only

Among these are only some place-names:

Alps, Carpathian Mts, Himalayan Mts, Andes, Philippines.

Հոգնակին կազմվում է –եր, -ներ վերջավորություններով: -Եր ավելանում է միավանկ, -ներ` բազմավանկ բառերին:

Plural form compose with the help of –եր, -ներ endings. –եր adds to monosyllabic words and -ներ to polysyllabic words.

monosyllabic:

սար-եր (mountains)

քար-եր (stones)

ձոր-եր (canyons)

polysyllabic:

քաղաք-ներ (towns)

աթոռ-ներ (chairs)

անուն-ներ (names)

փողոց-ներ (streets)

Շեղումներ կանոնից -digression from the rule

ա. –եր վերջավորություն ստանում են նաև՝

-գաղտնավանկով (ը) վերջացող երկվանկ գոյականները.

a) ending –եր get also:

disyllabic words with hidden sound (ը)

կայս(ը)ր – կայսրեր

վագ(ը)ր – վագրեր

աստ(ը)ղ – աստղեր

արկ(ը)ղ – արկղեր

-այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է.

-those complicated words, which last component is monosyllabic noun:

լրագիր – լրագրեր

դասագիրք – դասագրքեր

բ. մի շարք միավանկ բառեր գրաբարում վերջացել են ն-ով, որը հետագայում վերացել է: Այդ հնչյունը հոգնակիում վերականգնվում է.

In grabar some monosyllabic words has ending ն, which is disappear now.

նուռ(ն) – նռներ - pomegranates

ձուկ(ն) – ձկներ - fishes

ծունկ(ն) – ծնկներ - knees

թոռ(ն) – թոռներ - grand-children

etc

գ. հոգնակիի այլ ձևեր`

other forms of plural:

մարդ – մարդիկ - people

կին – կանայք -women