ՀՈԼՈՎՆԵՐ –CASES

Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Changing of word from which depends connection of given word with another words in sentence called declension.

Ուղղական հոլով – subjective case (nominative)

ա. Ուղղական հոլովի ձևը

a) Form of subjective case

Ուղղական հոլովը բառի ուղիղ ձևն է:

Որոշյալ առման դեպքում ուղղականն ստանում է որոշիչ հոդ` ը կամ ն.

Subjective case is start form of the word.

Particle ը or ն are added to words in equal to definite article.

քար – քարը

ձի – ձին

քույր – քույրը

բ. Ուղղական հոլովի իմաստը

b. Subjective case sense

Ուղղական հոլովն արտահայտում է գործող, մի բան լինող առարկա:

Subjective case shows acting object, object with what something is going.

գ. Ուղղական հոլովի գործածությունը

c. Usage of subjective case

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրված բառերը հիմնականում գործածվում են որպես

In sentence noun in subjective case mainly used as:

ենթակա` Գետը լեռներից շառաչով գալիս և անց է կենում դաշտերի միջով:

subject

ստորոգյալ` Դա մի լեռնային գետ է:

predicate

կոչական` Վահան Տերյան,

Ինչպե՞ս երգեմ հիշատակը քո:

address to

որոշիչ` Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր:

attribute.

Սեռական հոլով – genitive case

ա. Սեռական հոլովի ձևը

a. форма родительного падежа

a. genitive case

Սեռական հոլովը կազմվում է երկու եղանակով`

1. ուղղականին վերջավորություն ավելացնելով – արտաքին հոլովում – քար-ի, ձի-ու, քր-ոջ, օր-վա

Սեռական հոլովը ստանում է –ի, -ու, -ան, -ոջ, -վա, -ց վերջավորությունները

2. Բառի արմատի հնչյունները փոփոխելով – ներքին հոլովում – տուն – տան, հայր – հոր

ու ձայնավորով և բաղաձայնով վերջացող բառերում -ն դառնում է ա,

այ երկհնչյունով ու բաղաձայնով վերջացող բառերում այ-ը վերածվում է ո-ի:

շուն – շան

արյուն – արյան

հայր – հոր

մայր – մոր

Genitive case is forming by two ways:

  • by adding –ի, -ու, -ան, -ոջ, -վա, -ց endings to the subjective case (outside declension).
  • By changing sound in the root of word ( inside declension).

In words that ends on ու and consonant, ու changed with ա.

In words that ends on այ and consonant, այ changed with ո.

բ. Սեռական հոլովի իմաստը

b. Genitive case sense

Սեռական հոլովն արտահայտում է պատկանելության իմաստ:

Genitive case show belonging sense.

գ. Սեռական հոլովի գործածությունը

Նախադասության մեջ սեռական հոլովով դրված բառերը գործածվում են որպես գոյականի լրացում.

Հատկացուցիչ`

Արագածի, Արարատի

Հայացքի դեմ սգավոր,

Սև տուֆակերտ մի պալատի

Տրտմահանդես դահլիճում

Պառկած է նա

Որպես անթագ, բայց հիրավի թագավոր…

Պ. Սևակ

Որոշիչ`

 

Սեղանի գինին թույլ, բայց համեղ խմիչք է:

 

Տրական հոլով –

ա. Տրական հոլովի ձևը – форма родительного падежа

Տրական հոլովը սեփական ձև չունի, միշտ նման է սեռականին, միայն թե որոշյալ առման ժամանակ հոդ է ստանում:

սեռական` քարի, ձիու, օրվա, քրոջ

տրական` քարի(ն), ձիու(ն), օրվա(ն), քրոջ(ը)

բ. Տրական հոլովի իմաստը – смысл родительного падежа

Տրական հոլովն արտահայտում է հանգման իմաստ. տրական հոլովով դրված առարկային հանգում է գործողությունը.

Ոտքս կպավ մի քարի (այն քարին):

գ. Տրական հոլովի գործածությունը

Տրական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգյալի լրացում` անուղղակի խնդիր և պարագա.

Վահանը հանդիպես Արամին: (խնդիր -)

Գիրքը դրված է սեղանին: (պարագա - )

 

Հայերենում, այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ բառ է,հոգնակին կարող է ստանալ և՛ -եր, և՛ -ներ վերջավորություն:

Եթե վերջին միավանկ բաղադրիչը գոյական է և իր իմաստը պահում է անփոփոխ, ապա հոգնակին ստանում է -եր վերջավորություն:

Ըստ այդմ՝

գլխացավ(եզ.) = գլխի + ցավ = (հոգնակի) գլխացավԵՐ

ծովափ(եզ.)= ծովի + ափ = (հոգնակի) ծովափԵՐ

Եթե վերջին միավանկ բաղադրիչը բայի արմատ է կամ բայի իմաստ ստացած գոյական, ապա հոգնակին ստանում է -ներ վերջավորություն:

Օրինակ՝

վիպագիր (եզ.) = վեպ գրող. այստեղ գիր՝ գրել բայի իմաստ ստացած գոյական =վիպագիրՆԵՐ

տնտեսվար(եզ.) =տնտեսություն վարող. այստեղ վար՝ վարել բայի արմատ =տնտեսվարՆԵՐ

Կա ևս մի բացառություն՝ ռուսՆԵՐ...

 

Հայցական հոլով –

ա. Հայցական հոլովի ձևը – форма винительного падежа

Անձերի հայցականը նման է տրականին.

Վահանը սիրում է Անիին:

Իրերի հայցականը նման է ուղղականին.

Վահանը սիրում է խնձոր:

բ. Հայցական հոլովի իմաստը – смысл винительного падежа

Հայցական հոլովն արտահայտում է կրելու իմաստ. այդ հոլովով դրված առարկան կրում է գործողությունը.

Վարդանը պատռեց նկարը:

գ. Հայցական հոլովի գործածությունը –

Հայցական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգյալի լրացում` կրող խնդիր և պարագա:

Քամին սենյակ էր բերում ծաղիկների բույրը: (ուղիղ խնդիր -)

Գիշերը հորդ անձրև էր եկել: (պարագա -)

Տրամադրեց՝ Մարիամ Պետրոսյանը: