Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր`
Աչերիդ մեջ շող ցանեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր`
Փունջ ծամերդ փայփայեմ:
Կուզե՞ս լինիմ վարդ – նազելի`
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայփլիմ:
Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ `
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստվեր ,թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ ,օրորեմ:
Ինչ որ ցանկանաս` կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով , ժայռ ,արև ,լուսին,
Միա՜յն , միա՜յն ինձ սիրի՜ր...
1892.հուլիսի 21.
Հառիճ