Զեղուն
աւիշն հողերուն
տակ պայթեցուց
Սերմերն ։
Արտերս այս
գիշեր
Կանանչցեր
են լուսընկային
տակ գարնան…
- Մայրի՛կ, ինծի
ծիլ մը բեր
,
Քըրտինքիս
ցօղը վըրան
։
Կատաղօրէ՜ն
, կատաղօրէ՜ն
յորդեր են
Տե՛ս , ցորեններն
աղարծի ։
Դաշտերն հագեր
են զմրուխտէ
պատմուճան…
- Քոյրի՛կ, ծիլ
մը բեր ինծի
,
Եզիս շողիքը
վըրան ։
Կը փողփողին
արտավարէ արտավար
Կարծես կանանչ
մոմիկներ ։
Ամէն ընձիւղ
մարգրիտ մ
' ունի իր բերանն…
- Հօտա՛ղ , ինծի
ծիլ մը բեր
,
Արեւուն շողը
վըրան ։
Կը զարդարէ
ամայութիւնը
հողին
Մատղաշ ծաղի՛կը
հացի .
Կանանչին մէջ
կոշտերը թուխ
կը լողան…
- Հարսնո՛ւկ
, ծիլ մը բեր
ինծի ,
Մատերուդ բոյրը
վըրան ։
Ծիլ արտերուս
մէջն է ծըլեր
նըշենիս ,
Հոն միսմինա՜կը
ծաղկեր…
- Մայրի՛կ, քոյրի՛կ,
հօտա՛ղ, հարսնո՛ւկ
սիրական,
Բերէք անկէ
ծաղիկներ ,
Բերէք վարդգոյն
ծաղիկներ ,
Հընձուորին
յո՜յսը վըրան
։