Ականավոր քնարերգու Գեղամ Սարյանը ( Բաղդասարյան) ծնվել է 1902 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում, դերձակի ընտանիքում:
Արամյան ծխական դպրոցում նախնական կրթությունն ստանալուց հետո Սարյանը ուսումը շարունակում է Թավրիզի թեմական դպրոցում` աշակերտելով հռչակավոր Հրաչյա Աճառյանին:
1920 թվականին ավարտելով դպրոցը, նա որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժական աշխատանքով: Երկու տարի անց իրականացնում է Սարյանի երազանքը. թողնում է խանական Պարսկաստանը և գալիս Հայաստան` իր իսկական հայրենիք:
Գ . Սարյանը գրել է սկսել Պարսկաստանում եղած ժամանակ : Նրա պոեզիան նոր վերելք ապրեց հատկապես 30-ական թվականներին, երբ մի առանձին ուժով հնչեցին բանաստեղծի հայրենաշունչ ստեղծագործությունները: Սարյանի ստեղծագործական հաջողություններից է արդիականության կենսական հարցերին արձագանքելու նրա անուրանելի կարողություննները :
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված պոեմներում, բալլադներում և բանաստեղծություններում Գ . Սարյանը ճշմարտացի գույներով ներկայացնում է սովետական մարդու անձնազոհությունը , հայրենասիրությունը , հերոսականությունը և հաղթանակի մեծ հավատը:
Սարյանի ստեղծագործություններում ուշագրավ երևույթ են “ Դեպի կառափնարան ” և “ Սայաթ Նովա ” պոեմները , հայրենասիրական ու ժողովուրդների բարեկամության թեմաներով գրված մի շարք բանաստեղծություններ (“ Հոգնած նայում եմ ես ճամփաներին ”, “Սևանի ափին”, “ Գովք Երևանի”, “Խոսք ռուս ժողովրդին ”, “ՈՒկրաինային ” և այլն):
Մեծ է Գեղամ Սարյանի վաստակը քնարական բանաստեղծության զարգացման գործում : Նրա քնարական ստեղծագործությունները աչքի են ընկնում կառուցվածքի ավարտվածությամբ , մտահաղացման խորությամբ ու հյուսվածքի պարզությամբ :
Հիանալի ճանաչելով խանական Պարսկաստանի դաժան կյանքյ, Սարյանը գրեց արևելյան ստեղծագործություններ , որոնց մեջ ուշագրավ էր “Գյուլնարա ” պոեմը :