ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաստեղ

(1895 -1966)

Համաստեղը ծնվել է 1895 թ. Խարբերդի Փերչենճ գյուղում, ուր ստացել է նախնական կրթությունը: 1913 թվականին անցել է Ամերիկա, բայց երբեք չի մոռացել հայրենի գյուղի հիշատակները, որոնք հետագայում կենդանություն ստացան նրա տաղանդավոր գրչի տակ:

Հայտնի են նրա “Գյուղը” և “Անձրևը” պատմվածքների ժողովածուները: Այս գրքերը վարպետորեն պատկերում են հայ գյուղը` կենդանի ու շքեղ, հստակ լեզվով ու յուրահատուկ պատկերներով:

Համստեղը նախ և առաջ պատմում էր իր տեսածն ու ապրածը և ապրեցնում ընթերցողին իր հերոսներով, որոնք ազնիվ ու շիտակ, աշխատասեր ու բարի հայ մարդիկ են, բայց գտնվում են խավարի ու բռնակալության տակ:

Հայտնի են նրա “Սպիտակ ձիավորը” վեպը և “Քաջ Նազար” խորագրով երգիծական ու հումորիկ կարճ պատմվածքները: Հումորը զգալի է նաև չափածո գործերի մեջ, որոնք գրված են բանաստեղծական ներդաշնակ լեզվով ու ինքնատիպ պատկերներով: Առհասարակ Համաստեղն իր բոլոր գործերի մեջ ամենից առաջ բանաստեղծ է` օժտված լայն երևակայությամբ, ջերմ զգացումով ու տաղանդի մեծ թռիչքով:

Համաստեղը սկզբնական շրջանում թեև կրել է Թլկատինցու ու Զարդարյանի ազդեցությունը, բայց միշտ մնացել է ինքնատիպ հեղինակ, որի գրելաձևը, պայծառ լեզուն ու ոճը գրավիչ են, հերոսները կենադանի, հոգեբանությունը հարազատ այն միջավայրին, որտեղից վերցված է նյութը:

Համաստեղն ազդել է սփյուռքահայ նորագույն արձակագիրներից շատերի վրա հանդիսանալով նրանց ուսուցիչը:

Անվանի գրողը մահացավ 1966 թ. Ամերիկայում: 

>