Այն ալիքը,
որ հիմա
Քեզ ծովի գիրկն
է տանում,
Մի օր մշուշ
է եղել
Մթնաձորի անտառում:
Այն ալիքը,
որ հիմա
Շառաչում է
ոտքիդ տակ,
Մի օր Մասիսի
գագաթին
Ձյուն է եղել
սպիտակ:
Այն ալիքը,
որ հիմա
Փշրվում է
քո ձեռքին,
Ծաղկունքի
ցող է եղել
Վանա ծովի
եզերքին:
Այն ալիքը,
որ գլխիդ
Մարգարիտներ
է շարում,
Մի օր եղյամ
է եղել
Զվարթնոցի
նախշերում:
Այն ալիքը,
որ հիմա
Ծիծաղում է
քեզ անվերջ,
Մի օր արցունք
է եղել
Քեզ կարոտած
աչքի մեջ:
1956 թ.