Ես նայում
էի ականջիդ
օղին -
Ցող էր - և շատ
էր քեզ սազում
տերև ։
Երբ տալիս
էիր ստվերդ
հովին,
էլ ինչո՞ւ
էիր ափսոսում,
տերև ։
Աչք էիր ածում
դու Հարդագողին,
Հարդագողն
էիր երազում,
տերև :
Փոխվել ես
հիմա դու բոլորովին,
Ի՞նչ Է կատարվել
քո ներսում,
տերև :
Ձեռքդ բուռ
արած ընկել
ես հողին,
Մի բուռ ձմեռ
ես աղերսում,
տերև։