Իմ մանկությունը
վաղուց կորել
է,
Վաղուց դարձել
է հեքիաթ ու
հուշ,
Բայց երբ հնչում
է ձեր հորովելը,
Կրկին մանուկ
եմ դառնում
քնքուշ:
Սրտագին երգերն
ինձ միշտ թովել
են,
Հրճվանք են
տվել ինձ թևավոր,
Բայց նվիրական
ձեր հորովելը
Բոլոր երգերից
ջինջ է ու խոր:
Ես ամենքի
չափ կյանքը
գովել եմ
ՈՒ հաշտ եմ
ապրել իմ բախտի
հետ,
Ա՛խ հայրենաշունչ
ձեր հորովելը
Կյանքի չափ
քաղցր է և սիրավետ:
Ձեր փառքի
համար փույթ
չէ մեռնելը,
Իմաստուն հայրեր
հայոց երկրի,
Ձեր հորովելը,
ձեր հորովելը,
Ձեր հորովելը
թող երկարի...