Քնած տեղս բաց
եմ լինում,
Դու ինձանից նեղանում
ես,
Վերքիս ցավից
լաց եմ լինում,
Դու ինձանից նեղանում
ես:
Նեղանալը քարը
գլխին,
Սկսում ես նեղացնել…
Այս ինչ տեսակ
զարմանք բան է,
Չես ել ուզում
դու հարցնել'
Ինչից է, որ քնած
տեղը
Մարդը հանկարծ
բաց է լինում
Եվ ինչ վերք է, որի
ցավից
Նստում մեկ-մեկ
լաց է լինում: