Նստել ես ու միտք
ես անում,
Թե հիմա քեզ ի՞նչ
է մնում
Քո այնքան առած-տվածից,
Քո այնքան արած-դրածից։
Քո այնքան արած-դրածից
Ոչ մի բուռ բարիք
է մնում,
Ոչ մի բուռ մոխիր
ու կրակ,
Ոչ տուն ու տանիք
է մնում։
Մի հոգնած ալիք
է մնում
Քո կանաչ-կարմիր
հեղեղից,
Քո կանաչ-կարմիր
օրերից
Մի մամռած տարիք
է մնում։