Այս իմ հրաշք
աշխարհն է, ուր
Գլխիվայր են
ծառերն աճում,
Եվ ջրվեժներն
ալեփրփուր
Դեպի երկինք
են շառաչում։
Սարը սարից ամպ
է խլում,
Ջուր է խմում
ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ
է ծլում,
Ու երկինք է բուսնում
հողից...
Այս իմ հրաշք
աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝
հյուր։