Ինձ ճանաչելը
մի քիչ դժվար
է,
Հասկացեք, էլի,
ես մի քիչ բարդ
եմ,
Քարի պես պինդ
եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի
դեռ մի քիչ մարդ
եմ։:
Ես իմ իշխանն
եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում
է՝ մեծ ու անպարտ
եմ,
Բայց ինչ-որ չափով
և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ
եմ։:
Մերթ ոտից գլուխ
զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես
անշուք, պարզ
ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ,
մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ
ու ցանած արտ
եմ։:
Հավիտենության
լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև
մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ
են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես
հանդարտ եմ։:
Կյանքս ավարտելու
վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ,
դեռ անավարտ
եմ...
Ինձ ճանաչելը
մի քիչ դժվար
է,
Հասկացեք, էլի,
ի՞նչ արած, մարդ
եմ։: