ՄԻԱՅՆ ՉԱՐՆ Է ՈՒՐԻՇ

Միայն չարն է ուրիշ,
Քաղքենին է ուրիշ,
Աչքածակն է ուրիշ։
Պորտաբույծը, հոռին,
Անառակն է ուրիշ,
Ինքն իրենից փախած
Խեղկատակն է ուրիշ։
Ուրիշ ուրիշ չկա...
Մնացածը մենք ենք,
Մի հոգի ենք - մի մարդ,
Մի ընտանիք — մի տուն —
Բազմալեզու, ազնիվ
Մի ազգություն...
Քեզ օրհնություն, քեզ փառք,
Արարչագործ, արդար
Միասնություն։: