Հայոց վիշտը
անհուն մի
ծով,
Խավար մի ծով
ահագին,
Էն սև ծովում
տառապելով,
Լող է տալիս
իմ հոգին:
Մերթ զայրացկոտ
ծառս է լինում
Մինչև երկինք
կապուտակ,
ՈՒ մերթ հոգնած
սուզվում,
իջնում
Դեպի խորքերն
անհատակ:
Ոչ հատակն
է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում
երկնքին…
Հայոց վշտի
մեծ ծովի մեջ
Տառապում է
իմ հոգին: