Կեսգիշերին
կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից
,
Լուսավորչի
կանթեղն անմար
Հայոց մըթնած
երկընքից :
Կախ է ընկած առնանց
պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս
աշխարհին:
Լույս է տալիս
երկար դարեր
Ու վառվում է
միշտ անշեջ
Սուրբի մաքուր
արցունքները
Յուղի տեղակ
նըրա մեջ :
Ոչ մարդկային
ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ -քամին
ահագին:
Երբ պատում է
մութ խավարը
Չընաշխարհիկ
մեր երկրին ,
Երբ տիրում է
ահն ու վախը
Թույլ կասկածոտ
սըրտերին ,
Ով անմեղ է , լիքը
սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ
հույսերով
Դեպի Հայոց ապագան,
-
Նա կըտեսնի Էն
մըշտավառ
Ջահը կախված
երկընքից,
Ասես` աստծո աչքը
պայծառ
Հըսկում է ցած
երկընքից