Սողոմոսի պես, տեր, Ես խելք չեմ ուզում, Ինձ երկար օրեր Եվ փող տուր բազում: Մի ձեռք էլ շոր, Միայն մոդնի, տեր, Մին էլ մի հաստ փոր, Տրոստ, ակնոցներ: Եվ բավական է, Դու վերեն դիտե, Թե ինչեր կանե, Այդ ծառադ գիտե: