ՎԱԹԱՆ

Ա՜խ վաթան , վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան , քո ջրին ղուրբան ,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան:

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը ,
Էս դաշտն ու սարերն , էս սուրբ ձորերը ,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են , մնացել , ա՜խ հիմիկ անտէր :

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի , կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը :

Ա՜խ , մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել , մեր կուռը թուլացել ,
Եարաբ , կը տեսնե՞մ, ա՜խ , ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել :

Էն ի՞նչ շունչ կըլի , որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին: