Այսօր
եղև պայծառ
գարուն, ցնծան
ծաղկունք և
յորդորին.
Հագնին ցեղս
ի ցեղաց` մանդրուն
հաւերն ի հաւ
խօսին.
Ի վերայ լերանց
բարձրանց գոյնըզգոյնով
ծաղկունք սփռին,
Ծածկեն զերեսս
երկրի, ըզլեռն
ըզդաշտ ու
զբաղչանին:
Են գեղեցիկ
փետուր հագել`
փոքրիկ հաւերն
ի ծաղկոցնին,
Ու հազար դասս
դասով` քաղցրաձայնեն
զանլըռելին.
Հարբել են
յանուշ հոտոյն,
ու նստել են
ի վերայ ծաղկին,
Զի ի սիրու
են ստեղծած`
սէր կա յիրենք`
որ կու խօսին: