Սուրաց և ոռնաց ամպրոպ` երկնքից
իր հետ բերելով ձայներ այլ տեղի,-
որտեղ մարդ բնավ չի եղել երբեք,
այլ փորձ է անում գեթ այնտեղ հասնել:
Պատուհան է պետք այժմ բաց անել,
որպեսզի բնակության վայրը ճանաչենք.
Գիտենանք պատճառը, այն վայրագ ձայնի,
որից փախչում է այդ խելառ քամին:-
Եվ բացում եմ ես պատուհանը, իմ տան.
Այնտեղ, ինչ-որ մեկն, մերկ ու անոթի,
փախչում է դեպի ծածկը այն պատի…
Երնեկ տալով, թե իրեն կհարցնեն
Ցավն իր, սարսափի:
2000թ.