Թույլ շրշյուն
մը, հետո բույր
մը մշկենի.
Եվ համրագին գիրքը
ձեռքես կ'իյնա
վար.
Երազներու պերճուհին
է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն
հոգվույս մեղմավար:
Ու կը փոթի ծովակն
հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը
բացած կը վազե
Գկրել ափունքն
իղձիս ոսկի ավազե:
Ո՛վ քաղցրությունը
նայվածքին իր
ծաղիկ.
Ո՛վ պերճությունը
գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝
իր քայլերուն
հետքը վարդ՝
Ուր հեշտորեն
կը հածի դեռ իմ
մենիկ
Սիրտըս՝ բո՛ց
մը՝ մըթնշաղի՛ն
մեջ անհետ...