(Ցայգերգ)
I
Վանդակին մեջ
փակված հեք
Թռչնիկին պես
մենավոր,
Բանտըվեցան
սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները
բոլոր:
Դուրսն ամեն
բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ
կամ դալար.
Սրտիս մեջ
սև պար մը կա
Նվագներու
տրտմալար:
Թռչնոց ճիչին
պես հիմար
Եվ նվաղկոտ
կ’երկերին,
Թույլ խաղերու
մեջ տկար`
Մութ երգերս
կ’երկարին:
II
Լուռ քերթված
մը կապույտի
Կ’երգե ցայգը
լուսավոր.
Լույս երգերով
կը ժպտի
Ցերեկներուն
հոծ ժըխոր:
Մայթին վրա
մոտավոր
Քայլերը միշտ
կը շտապեն.
Արձագանգ մը
հեռավոր
Թողլով իրենց
ըշտապեն.
Կապված անոնց
շշուկին
Կու լա սիրտս
սըգավոր,
Խուլ թափի
մը մեջ ուժգին:
Պատուհանեն
հեռավոր,
Երգեհոնի ձայնը
մը ցունց
Կը հանե սիրտըս
տխուր.
Իր շեշտերուն
թափն ու ցունց
Կը խռովեն
զիս անլուր:
III
Անշարժ կեցած
մեկուսի
Կը հեծեծեմ
սգավոր.
“Վայելքն ինձմե
կը խուսի,
Կը հատնի կյանքն
օրե օր:
Պիտի ըլլա՞
օր մ’արդյոք,
Որ դառնամ
հին օրերուս.
Պիտի շնչե՞մ
լիաթոք
Զվարթությունն
անոնց կույս…”:
Բայց բնության
հըրճվանքեն
Հույս ու ժպիտ
կը քաղեմ.
Լույսեր հանկարծ
կը ճեղքեն
Մտածումներս
դժխեմ:
Եվ անուրջներ
ոսկեզօծ`
Լուռ` մտքիս
մեջ կը պարեն,
Դուրս վանելով
անոնց հոծ
Թուխպը լույսի
փապարեն:
1903, հունվար 29,
30, 31