Խոնջ իրիկունն
արագորեն կը
խոնարհի դեպ
ի խավար
Բուրմունքներու
հաշիշն հոգվույս
մեջ կը ցանե
հեշտանք մը
թույլ,
Երգի խազեր
կը կրքոտին
տակավ տենդոտ
հուզումնավար:
Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
Ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կու լան դուրսը անդուլ.
Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:
Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն ու կը քալե¯ն…
Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,
Հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին
Դու չե՜ս գիտեր թե ի՛նչ կըզգամ գուրգուրանքես երբոր իմին`
Քեզի համար տենդով հյուսած երազանքնե՛րս իսկ կը խըլեն…