Մթության
մեջ վըհուկի
մը պես թախծադեմ,
Ցավոտ Սիրո
հարվածն է
որ կ’իջնե կուրծքիս.
Ու Տենչանքի
ծիրանիեն հրաշեկ
հոգիս
Դեռ կ’ընդգրկե
հիշատակներ`
զորըս կ’ատեմ:
Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե.
Ես կը սիրեմ այս խավարը տառապագին,
Ուր վիշտ մը լայն` սիրտըս կուրծքես դուրս կը նետե,
Եվ ես կ’ըմպեմ սև հեշտանքը ցավոտ Կյանքին:
Խավարին մեջ չունիմ խարխափն Երազանքին,
Ու կը դադրիմ սերերու շուրջ թափառելեն.
Բոցեղ աչքերս ունին կայծակ մը թախծագին,
Սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն: