Ու կը դառնան
ջըրանիվներ
ծերունի,
Կափկափելով
համբարուի
հեքիաթներ.
Թախծապատում
բարբառի հոծ
կշռություն,
Որ կ’ակոսե
լուռն աշնանի
գիշերին:
Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ
Նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
Շարամանված պատմուճանն իր մըշուշե`
Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի:
Ու բոժոժին ձայնեղ` գանգյունն արծաթե...
Ու սայլորդին ըստվերն որ գո՜րշ` կ’երկարի՜,
Ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կ’ամպանա`
Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող…