Սարերուն
մեջ կը կոծկոծի
այգուն` կոչնակը
վանքին,
Եղնիկները
մըթնշաղին
դեպ ի գետափ
կը դիմեն.
Աղջիկ մըն
է կարծես հովը`
գինով մուրտի
բուրումեն`
Որ ջուրերուն
վըրա կը դառնա
սարսուռի պարն
հեշտագին:
Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
Բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
Մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
Ու կը լսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:
Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
Տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:
Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինծի առտուն անխըռով,
Ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
Լույս պարիկին` որ իղձերս պըսակելու պիտի գար: