Գյուղն
համորեն կը
մըրափե ծոցն
արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի
պահն ըմպած
է մեղկ հեշտություն
մը սյուքի,
Ու ջուրերուն
վրա կը ցանե
գինովի դողն
իր թրթռուն,
Գետն համբույրի
մը երազով
դեպ ի ափունք
կը թեքի:
Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
Ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:
Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
Կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
Կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…
Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ: