Համատարած
անդորրության
մը մեջեն,
Կիսաթափանց
մըշուշներուն
մեջ հալած
Ուրվագիծը
տուներու`
Որոնց լայնաքթիթ
պատուհաններեն
Կը ժայթքեն
Լույսի ցայտքեր`
տարփագին ծաղիկներուն
պլլըված:
Ու հեշտոտ
ու մարմըրուն
Աղաղակն ալ
նըվագներուն
լարավոր
Կը ծաղկեցընեն
դյութանքն
անդորրիկ,
Գիշերվան մը
երջանիկ:
Ու կ’երկարի՜,
կ’երկարի՜
Խմբանկարը
տուներուն`
Տարտամորեն
փաթթըված
Մեջն ապրշում
մըշուշին,
Ու լայննալո՜վ,
լայննալո՜վ
Դեպ ի ծովափն`
ու երկչոտ
Կըսպասե
Ալիքներու
համբույրին:
Ու եզերքեն
հանդիպակաց,
Ծայրը դալար
հրվանդանին,
Ուր վաղուց
Մեռան ճիչերը
ցորեկին,
Ծովին փոթ
փոթ երանգածուփ
թավիշին վրա
Միապաղաղ կ’անդրադառնա
Ուրվանըկարը
խուսափուկ
Լույսի ծըփուն
ծաղիկին`
Որ կը ծըլի
փողփողուն
ծովեզերքի
փարոսեն:
Ու դեռ հեռուն,
Քաղաքեն ու
բացավայրեն
ալ անդին,
Կ’ընդնշմարեմ
արտևանները
ցըցուն
Մանիշակե լեռներուն
Մարմաշի մեջ
պլլըված
Հսկա հարսեր
հեշտամոլ`
Որոնց տարփանքը
կըզգաս
Հեռուներեն,
հեռուներե՜ն…
Ու կը լըսեմ
վարերեն թևճակներու
նըվագն ալ,
Ջուրերուն
վրա թըրթըռուն,
Ու կը լըսեմ
ծաղիկներուն
ալ երգը
Աղաղակ մը
սիրածուփ`
Սահած ծոցեն
դաշտերուն`
Ուր ցաները
կը վետվետին
սիրատարփ:
Ուր երկինքն
ալ կը քնանա,
Կապույտներու
խորհուրդին
մեջ երազելով
Վաղորդայններն
երջանիկ: