Երբ կը մեկնիմ
ես քու քովեդ,
կ'ըլլամ շիկնոտ
ու թրվռուն՝
ինչպես կ'ըլլա
բուրումնանետ
վարդենիքեն
անցնող առուն:
Եվ ջուրին
պես այն թրվռուն,
քու նախընծա
գրկանքիդ հետ,
մոլորվելով
կ'ըլլա անհետ՝
գետ հոգվույդ
մեջ սրտիս
առուն:
Ու գետին պես՝
սրտիս առուն
կը տանիս քու
մահվան ճամփեդ,
զարնելով զայն
մերթ ծաղկավետ
ափունքներուն,
մերթ քարերուն
***
Ու կը սահի ճյուղ մը վարսքենմետաքսե՝
իր ծիծերուն մինչև ծմակը շուշան:
ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,
ու թղթիկը իր բոց բառերը կ'ըսե,
իր տառերը կտրոփե մութին մեջ...