Լուռ,
մարմարակերտ
դամբանին խորեն,
Հանճարի աչքերն
անքույթ կը
նային,
Լույս հոգիներուն
կյանքովն երկնային,
Ա՛լ մեկուսացած
ունայն ժըխորեն:
Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն`
Ու պիտի հավետ միտքերն հըմային
Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին
Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն:
Հույզով մեռա՛վ ան, հուշքով` կ’ապրի դեռ,
Ծառերուն նըման` որ թարմ ու դալար,
Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր:
Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…
Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:
< 8 հուլիսի, 1903 >