Տառապագին,
աշնան հըզոր
ծովը լըքուն,
Երազողն է,
միշտ այլայլված,
ու միշտ դաժան.
Իր տենդահար
ալքերուն մեջ
կա վիշտ մ’անհուն,
Զոր ալիքներ
մերթ հուզումով
դուրս կը պոռթկան:
Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն,
Իր դողահար նայվածքները կը հառե ան.
Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն,
Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան:
Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն,
Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր,
Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն:
Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ.
Անկարեկիր` լայն ցավին որ զինքն է լափեր.
Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ…
< 1903, հունիս >