Բամբ սույլ
մըն է` ո դեռ
կը տառաքպի
Այս գորշ առտվան
մշուշին մեջեն.
Տարտամ նայվածքներ
դեռ կը դանդաղին
Մըշուշին մեջեն,
որ դեռ կը խոպոպի:
Խոլ հսկան է ան` որ կը տառապի
Հառաչ մը թողլով իր հիամր կողեն.
Ձայնը` որ կու լա մըշուշին մեջեն
Կարծես հոգեվար երգ մ’է կարապի:
Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի
Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված,
Երազը կապույտ, հույսը ծիրանի:
Հուրի մը սերըս անոր կը տանի.
Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած,
Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի:
< 1903 >