Տո՛ւր համբույրիս
խանդոտ` շըրթունքըդ
բուստե
Հուրի՜ աննյութ,
փաղփուն ծաղիկ
երազի,
Ըսպասումի
հովեն տենչըս
կը մսի՜,
Ա՜հ, քու սիրույդ
ջերմությունով
զիս պատե:
Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ.
Ջինջ նայվածքիդ զույգ եթերներդ ինծի՜ տուր,
Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուր
Եվ հնչեցուր առջի սիրույն հոն թակաղ:
Սև սաթի գույն վարսերուդ թովքը բոլոր,
Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր,
Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր,
Թո՛ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսորվոր:
Ա՛լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ.
Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունի
Ինծի համար իրեն թովանքն երբեմնի.
Եկո՛ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ:
1906